Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 02/05/19

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մայիսի 2-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.77%-ով և կազմել 61.70 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.11%-ով և կազմել 70.49 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մայիսի 2-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.20%-ով և կազմել 1273.30 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.34%-ով և կազմել 14.65 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.72%-ով և կազմել 853.30 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մայիսի 2-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 1817.50 դոլար, պղնձի գինը նվազել է 3.42%-ով և կազմել 6215.00 դոլար, կապարի գինը նվազել է 4.57%-ով և կազմել 1871.00 դոլար, նիկելի գինը նվազել է 2.29%-ով և կազմել 12165.00 դոլար, անագի գինը նվազել է 1.52%-ով և կազմել 19450.00 դոլար, ցինկի գինը նվազել է 2.19%-ով և կազմել 2745.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34750.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մայիսի 2-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.46%-ով և կազմել 26307.79 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.21%-ով և կազմել 2917.52 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 8036.77 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մայիսի 2-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.01%-ով և կազմել 12345.42 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.85%-ով և կազմել 5538.86 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.46%-ով և կազմել 7351.31 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.83%-ով և կազմել 1238.05 կետ:

Share