Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 10/05/19

Մայիսի 06-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 70,174,984 ԱՄՆ դոլար 480.96 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 73,601,301 ԱՄՆ դոլար 482.48 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առեւտրային բանկերի միջեւ իրականացվել է 5,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 482.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,152,690 եվրո 536.17 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 16,870,011 եվրո 540.25 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առեւտրային բանկերի միջեւ գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,188,614,147 ՌԴ ռուբլի 7.34 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 447,113,800 ՌԴ ռուբլի 7.43 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առեւտրային բանկերի միջեւ գործարք չի իրականացվել: Ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 89,5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33,2 մլն ԱՄՆ դոլար:

Share