Բաժին. Ֆինանսական

Կառավարությունը ծրագրում է ակտիվացնել տնտեսական գործունեությունը Սևանա լճի արևելյան ափում

ՀՀ կառավարությունը ծրագրում է 2019թ. ընթացքում ակտիվացնել տնտեսական գործունեությունը Սևանա լճի արևելյան ափում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 11-ին «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այս տարի պլանավորում ենք ակտիվացնել Սևանի արևելյան ափում տնտեսական գործունեությունը, որովհետև կարծում ենք, որ դրա համար շատ լուրջ պոտենցիալ կա։ Դրա համար պետության ամենակարևոր ներդրումն այն է, որ առաջիկա տարիներին մտադիր ենք Սևանի շուրջ բոլոր ճանապարհները բերել պատշաճ վիճակի», – ասաց Փաշինյանը։

Share