Բաժին. Ֆինանսական

2019թ. առաջին եռամսյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների քանակն աճել է 5.2%

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների քանակն այս տարվա առաջին եռամսյակում  2018-ի նույն  ժամանակի համեմատ ավելացել է 18 հազար 31-ով:

«Բիզնես 24»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:

2019-ի հունվար-մարտին Հայաստան են ժամանել 364 հազար 489 զբոսաշրջիկներ՝ 5.2 տոկոսով ավել նախորդ տարվա նույն ժամանակի 346 հազար 458-ից: Իսկ այս տարվա հունվար-մարտին Հայաստանից մեկնել են 317 հազար 891 զբոսաշրջիկներ:

Share