Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 13/05/19

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մայիսի 13-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.24%-ով և կազմել 61.23 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.06%-ով և կազմել 70.45 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մայիսի 13-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 1.13%-ով և կազմել 1300.10 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.20%-ով և կազմել 14.81 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.66%-ով և կազմել 864.10 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մայիսի 13-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.08%-ով և կազմել 1800.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.42%-ով և կազմել 6146.50 դոլար, կապարի գինը նվազել է 1.61%-ով և կազմել 1836.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.40%-ով և կազմել 11925.00 դոլար, անագի գինն աճել է 0.16%-ով և կազմել 19330.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.23%-ով և կազմել 2630.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 27293.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34750.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մայիսի 13-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.95%-ով և կազմել 25324.99 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 2.05%-ով և կազմել 2811.87 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 3.33%-ով և կազմել 7647.02 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մայիսի 13-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.81%-ով և կազմել 11876.65 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.95%-ով և կազմել 5262.57 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.61%-ով և կազմել 7163.68 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 2.07%-ով և կազմել 1207.57 կետ:

Share