Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. թողարկվել է «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» հուշադրամ

ՀՀ կենտրոնական բանկը մայիսի 16-ից շրջանառության մեջ է դրել «ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ» արծաթե հուշադրամը:

«ԵՊՀ հիմնադրման 100-ամյակ»

Դիմերես` հայ գիտնականներին նվիրված հուշասյան հատված (գտնվում է Երևանի պետական համալսարանի սրահում, քանդակագործ` Վահան Ղազարյան, ճարտարապետ` Լևոն Բալայան, ճարտարագետ` Սոս Մանուկյան) և «SCIENTIA POTENTIA EST» մակագրությունը:

Դարձերես` «Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց» խմբաքանդակից հատված (գտնվում է Երևանի պետական համալսարանի մուտքի մոտ, քանդակագործ` Արա Սարգսյան, ճարտարապետ` Ռոմեո Ջուլհակյան): Ֆոնին` ԵՊՀ շենքի ուրվագծի և գերբի պատկերներն են:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը` 1000 դրամ

Մետաղը և հարգը` արծաթ 925

Քաշը` 33,6 գ

Տրամագիծը` 40,0 մմ

Որակը` պրուֆ

Դրամաշուրթը` ատամնավոր

Տպաքանակը` 500 հատ

Էսքիզների հեղինակներ` Հարություն Սամուելյան (դիմերես) և Վարդան Վարդանյան (դարձերես):

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Share