Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 04/06/19

Նավթի գներ

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունիսի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.06%-ով և կազմել 53.11 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.10%-ով և կազմել 61.70 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունիսի 4-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.30%-ով և կազմել 1331.40 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.41%-ով և կազմել 14.79 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.35%-ով և կազմել 821.90 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունիսի 4-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.70%-ով և կազմել 1776.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.12%-ով և կազմել 5827.00 դոլար, կապարի գինն աճել է 2.06%-ով և կազմել 1836.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.34%-ով և կազմել 11860.00 դոլար, անագի գինն աճել է 0.85%-ով և կազմել 18935.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.26%-ով և կազմել 2484.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.58%-ով և կազմել 26896.00 դոլար, կոբալտի գինը նվազել է 4.41%-ով և կազմել 32500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունիսի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 2.06%-ով և կազմել 25332.18 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 2.14%-ով և կազմել 2803.27 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 2.65%-ով և կազմել 7527.12 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունիսի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.51%-ով և կազմել 11971.17 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.51%-ով և կազմել 5268.26 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.41%-ով և կազմել 7214.29 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.58%-ով և կազմել 1307.55 կետ:

Share