Բաժին. Ֆինանսական

Ժամանակ. Դավիթ Անանյան-Ատոմ Ջանջուղազյան հակասության «զոհը». պաշտոնից ազատվել է ՊԵԿ նախագահի եղբայրը

«Օրերս աշխատանքից ազատվել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի եղբայրը՝ Մհեր Անանյանը, որը զբաղեցնում էր Ֆինանսների նախարարության գնումների բողոքարկման խորհրդի ղեկավարի պաշտոնը:

Չի բացառվում, որ Մհեր Անանյանը «զոհ է գնացել» Դավիթ Անանյան-Ատոմ Ջանջուղազյան առկա հակասությանը, կամ էլ այս աշխատանքից ազատվել է ավելի լավ պաշտոն զբաղեցնելու ակնկալիքով», – գրում է ժամանակ օրաթերթը:

Share