Բաժին. Ֆինանսական

Ժողովուրդ. Ռուսական ու ղազախական բանկերը ՀՀ դրամական փոխանցումներ չեն կատարում, արգելված է. պատ­ճառը նավթի գնի անկումն է

«Արդեն մի քանի օր է՝ «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում այն մասին, որ իրենց հարազատները չեն կարող ՌԴ-ից ՀՀ գումար ուղարկել: Տեղի բանկերը մերժում են քաղաքացիներին՝ պատճա­ռաբանելով որ որոշ ժամանակով ար­գելված է Հայաստան դրամական փո­խանցում անել:

Պարզվում է՝ այս խն­դիրն առկա է նաև Ղազախստանից դրամական փոխանցում իրականաց­նող անձանց դեպքում: Այս խնդրի շուրջ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանում որևէ խոչընդոտ չկա Ռու­սաստանից կամ Ղազախստանից գու­մար ընդունելու հետ կապված: Նրա խոսքով՝ խնդիրը տեղի բանկային հա­մակարգի հետ է առնչվում:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատճառը Ղազախստանում արտարժութային շուկայում հնարավոր տատանումներն են: Այսինքն՝ ԱՄՆ դո­լարի նկատմամբ ղազախական տեն­գեն արժեզրկվում է: Իսկ երկրի որոշ բանկեր, չցանկանալով դուրս հանել դոլարը, հրաժարվում են դրամական փոխանցումներ անելուց: Ըստ ղազախ տնտեսագետների՝ այս ամենի պատ­ճառն իրականում ԱՍՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստանի դեմ հրահրած առևտրային պատերազմն է, որն արտացոլվել է նավթի գների վրա, գրանցվել է 7 դոլարի անկում: Սրա ֆո­նին ռուսական ռուբլին արժեզրկվել է 2 տոկոսով, ինչն էլ իր ազդեցությունն է թողել տենգեի վրա», – գրում է Ժողովուրդ թերթը:

Share