Բաժին. Ֆինանսական

Արցախում ազդարարվել է ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի մեկնարկը. գործընկերն է «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը

Արցախում կայացել է ՀԲԸՄ և «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի ասուլիսը՝ նվիրված Արցախում «Կին ձեռներեցներ» ծրագրի մեկնարկին: ՀԲԸՄ-ի «Կին ձեռներեցներ» ծրագիրը Արցախում իրականացվում է «Ֆրութֆուլ Արմենիա» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ՝ Ստեփանակերտում և Արցախի մարզերում ապրող կանանց ձեռնարկատիրական հմտություններ զարգացնելու նպատակով: «Կին ձեռներեցներ»-ը ՀԲԸՄ Կանանց կարողությունների հզորացման ծրագրի բաղադրիչներից է, որը մեկնարկել է 2017 թվականին Հայաստանում՝ կանանց համար հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով:

«Պարոն Էռնեկյանի կողմից կառավարվող ընկերությունների աշխատակիցների գերակշիռ մասը կանայք են: Մենք վստահ ենք, որ կայանք կարող են մեծ ներդրում ունենալ Հայաստանի և Արցախի տնտեսության զարգացման հարցում: Այդ իսկ պատճառով էլ ուրախ ենք, որ այս տարի մենք՝ մասնավորապես, «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամն է մի նախագծի հիմնական հովանավորը, որի շնորհիվ բիզնես ունակությունները զարգացնելու հնարավորություն կընձեռվի նաև Արցախի կին ձեռներեցներին»,- իր խոսքում ասել է Ֆրութֆուլ Արմենիա հիմնադրամի խորհրդի անդամ, Կոնվերս Բանկի խորհրդի անդամ Խորխե դել Ագիլա էռնեկյանը:

«Կին ձեռներեցներ» ծրագրի աջակիցներից է նաև Կոնվերս Բանկը, որի ներկայացուցիչները հանդես կգան որպես ֆինանսական կառավարմանը և ֆինանսական հաստատությունների հետ հարաբերություններին նվիրված դասաժամերի բանախոս: Բանկը պատրաստակամություն է հայտնել նաև դասընթացների մասնակիցներին տրամադրել բանկային համապարփակ ծառայություններ՝ արտոնյալ պայմաններով, բիզնես խորհրդատավություն, ինչպես նաև աջակցել կին ձեռներեցների արտադրանքի իրացմանը:

Share