Բաժին. Ֆինանսական

Ժողովուրդ. Հայաստանում բենզինը շարու­նակում է թանկանալ

«Հայաստանում բենզինի գինը շարու­նակում է բարձրանալ: Այս մասին են վկայում նաև պաշտոնական տվյալնե­րը:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա մայիսին, ապրիլի համե­մատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի՝ 2.7 և դիզելային վառելիքի՝ 3.1 տոկոս գնաճ:

Ի դեպ, այսօր մեկ լիտր ռեգուլյար տեսակի բենզինը հան­րապետության բենզալցակայաններում վաճառվում է 430 դրամով, իսկ պրեմիումը՝ 450 դրամով:

Մինչդեռ ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը ապրիլին ունեցել է 410 դրամ արժեք: Այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում այն թանկացել է 20 դրամով:

Նկատենք, որ միայն դի­զելային վառելիքը այս մայիսին, նա­խորդ տարվա դեկտեմբերի համեմատ, թանկացել է 1.9 տոկոսով: Մյուս կող­մից՝ դիզելային վառելիքի այս թանկացումը բացասաբար կանդրադառնա գյուղատնտեսության վրա, քանի որ, ինչպես հայտնի է, այն ավելի շատ կի­րառվում է հողագործական աշխա­տանքների ժամանակ», – գրում է թերթը:

Share