Բաժին. Ֆինանսական

Ժողովուրդ. Հայաստանի պետական պարտքը սկսել է աճել

«Հայաստանի պետական պարտքը սկսել է աճել, սակայն շատ ցածր տեմպերով: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այս տարվա մայիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 924.5 մլն դոլար, մինչդեռ նախորդ ամիս այն 6 մլրդ 899.4 մլն դոլար էր, իսկ տարեսկզբին՝ 6 մլրդ 922.9 մլն դոլար:

Նկատենք, որ այս ընթացքում հիմնականում ավելացել է ՀՀ կառավարու­թյան պարտքը, որ կազմում է 6 մլրդ 379.8 մլն դոլար, մինչդեռ տարեսկզբին այն մի փոքր պակաս էր՝ 6 մլրդ 372.9 մլն դոլար:

Այս ամենին զուգահեռ, սակայն, նվազել է ՀՀ արտաքին պարտքը, եթե տարեսկզբին այն 4 մլրդ 982.8 մլն դոլար էր, ապա հիմա կազմում է 4 մլրդ 917.2 մլն դոլար, այսինքն՝ այս տարվա ընթացքում կա­ռավարությունը չի ներգրավել նոր վարկային միջոցներ: Իսկ ՀՀ պետական պարտքն ավելացել է հիմնակա­նում ներքին պարտքի հետևանքով», – գրում է Ժողովուրդ օրաթերթը:

Share