Բաժին. Ֆինանսական

Ամունդի-Ակբա Ասեթ Մենաջմենթի 3 կուտակային կենսաթոշակային ֆոնդերի միջոցների հանրագումարը գերազանցել է 100 մլրդ ՀՀ դրամը

Հրաշալի լուրեր ապագայից․ կամ ավելի շուտ ներկայից. 20/06/2019 դրությամբ՝ Ամունդի-ԱԿԲԱ-ի կողմից կառավարվող 3 կուտակային կենսաթոշակային ֆոնդերի միջոցների հանրագումարը գերազանցել է 100 մլրդ ՀՀ դրամը։ Գումարի 16 %-ը (16 մլրդ-ը) գոյացել է պրոֆեսիոնալ կառավարման արդյունքում։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Ամունդի-Ակբա Ասեթ Մենաջմենթ» ՓԲԸ-ից։

Հիշեցնենք, որ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենաջմենթ» ՓԲԸ-ն հիմնադրվել է Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչ «Ամունդի» բաժնետիրական ընկերության և «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի կողմից 2013 թվականի նոյեմբերի 19-ին: ՀՀ Կենտրոնական բանկը «Ամունդի-Ակբային» շնորհել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա, որի շրջանակում ընկերությունը կարող է իրականացնել պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործունեություն:

Share