Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 01/07/19

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 1-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.15%-ով և կազմել 58.87 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.31%-ով և կազմել 64.94 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հուլիսի 1-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 1.48%-ով և կազմել 1391.60 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.04%-ով և կազմել 15.20 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.20%-ով և կազմել 837.70 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հուլիսի 1-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.58%-ով և կազմել 1793.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.23%-ով և կազմել 5981.50 դոլար, կապարի գինը չի փոխվել և կրկին կազմել է 1927.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.16%-ով և կազմել 12710.00 դոլար, անագի գինը չի փոխվել և կրկին կազմել է 18850.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.97%-ով և կազմել 2495.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 2.25%-ով և կազմել 25860.00 դոլար, կոբալտի գինը նվազել է 6.67%-ով և կազմել 28000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հուլիսի 1-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.44%-ով և կազմել 26717.43 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.77%-ով և կազմել 2964.33 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.06%-ով և կազմել 8091.16 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հուլիսի 1-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.99%-ով և կազմել 12521.38 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.52%-ով և կազմել 5567.91 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.97%-ով և կազմել 7497.50 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.53%-ով և կազմել 1401.64 կետ:

Share