Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 02/07/19

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 2-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 4.06%-ով և կազմել 56.48 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 3.59%-ով և կազմել 62.61 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում հուլիսի 2-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 2.55%-ով և կազմել 1427.10 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.05%-ով և կազմել 15.36 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.37%-ով և կազմել 834.60 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հուլիսի 2-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.56%-ով և կազմել 1803.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.51%-ով և կազմել 6012.00 դոլար, կապարի գինն աճել է 0.39%-ով և կազմել 1934.50 դոլար, նիկելի գինը նվազել է 2.28%-ով և կազմել 12420.00 դոլար, անագի գինն աճել է 0.05%-ով և կազմել 18860.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.50%-ով և կազմել 2483.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.17%-ով և կազմել 25904.00 դոլար, կոբալտի գինն աճել է 7.14%-ով և կազմել 30000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հուլիսի 2-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.26%-ով և կազմել 26786.68 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.29%-ով և կազմել 2973.01 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.22%-ով և կազմել 8109.09 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հուլիսի 2-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.04%-ով և կազմել 12526.72 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.16%-ով և կազմել 5576.82 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.82%-ով և կազմել 7559.19 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.24%-ով և կազմել 1398.26 կետ:

Share