Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 31/07/19

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 31-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.94%-ով և կազմել 57.90 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.33%-ով և կազմել 64.41 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հուլիսի 31-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.93%-ով և կազմել 1415.80 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 2.00%-ով և կազմել 16.19 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.89%-ով և կազմել 864.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հուլիսի 31-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.44%-ով և կազմել 1807.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.38%-ով և կազմել 5950.00 դոլար, կապարի գինը նվազել է 2.16%-ով և կազմել 1991.00 դոլար, նիկելի գինն աճել է 2.35%-ով և կազմել 14380.00 դոլար, անագի գինը նվազել է 1.68%-ով և կազմել 17260.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.50%-ով և կազմել 2423.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.17%-ով և կազմել 26455.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հուլիսի 31-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.23%-ով և կազմել 26864.27 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.09%-ով և կազմել 2980.38 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.19%-ով և կազմել 8175.42 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հուլիսի 31-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.34%-ով և կազմել 12189.04 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.14%-ով և կազմել 5518.90 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.78%-ով և կազմել 7586.78 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.53%-ով և կազմել 1360.04 կետ:

Share