Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 12/08/19

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 12-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.23 դրամով և կազմել 475.90 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.20 դրամով և կազմել 532.22 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 7.27 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.38 դրամով և կազմել 574.25 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 18.78 դրամով և կազմել 22915.62 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.43 դրամով և կազմել 260.11 դրամ: Պլատինի գինն աճել է 192.62 դրամով և կազմել 13204.36 դրամ:

Share