Բաժին. Ֆինանսական

Չինաստանը կթողարկի սեփական կրիպտոարժույթը

Չինաստանի ժողովրդական բանկի ղեկավարի տեղակալը հայտնում է, որ պատրաստվում են թողարկել սեփական կրիպտոարժույթը։ Bloomberg-ը գրում է՝ սա կարող է կապված լինել Ֆեյսբուքի կողմից Լիբրա արժույթի թողարկմամբ։

Չինաստանի ժողովրդական բանկի ղեկավարի տեղակալ Մու Չանչունի խոսքով՝ Չինաստանի թվային արժույթը գրեթե պատրաստ է, փոխանցում է Reuters-ը։ Մուն վստահեցնում է՝ արժույթի թողարկմամբ կարող է զբաղվել ոչ միայն Կենտրոնական բանկն, այլ նաև մյուս ֆինանսական կառույցները։ Բացի այդ, կրիպտոարժույթը կախում չի ունենա միայն բլոկչեյնի տեխնոլոգիաներից, քանի որ միայն դրա օգնությամբ չի հաջողվի բավարարել Չինաստանին անհրաժեշտ փոխանցումների ծավալը։

Չինաստանի Կենտրոնական բանկը 2014թ․ աշխատանքային խումբ էր ստեղծել, որը զբաղվում էր սեփական կրիպտոարժույթի ստեղծման աշխատանքներով։ Bloomberg-ը նկատում է՝ թողարկվելիք կրիպտոարժույթը թույլ կտա իշխանություններին վերհսկել երկրի ֆինանսական համակարգը, որի օգտատերերը հնարավորություն կստանան թվային դրամապանակ ներբեռնել և փոխանակել յուանը կրիպտոարժույթով։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share