Բաժին. Ֆինանսական

Մակար Եղիազարյան․ Փողը գնում է այնտեղ, որտեղ եկամտաբերության բարձր ցուցանիշ կա.տեսանյութ

Կորպորատիվ իրավունքի մասնագետ Մակար Եղիազարյանի հետ զրուցել ենք Հայաստանի ներդրումային շուկայի մասին՝ ինչ անել, որ ներդրումներ գան։

Փաստաբանի դիտարկմամբ՝ լավ ներդրումային միջավայրի ձևավորման խնդիր ունենք․ ներդրումները Հայաստան չեն ուղղվելու միայն նրա համար, որ ցեղասպանված ժողովուրդ ենք կամ որ սիրուն աչքեր ունենք։ Փողը գնում է այնտեղ, որտեղ կա եկամտաբերության բարձր ցուցանիշ։

«Մենք ոչ թե պետք է գնանք ու համոզենք ինչ-որ մեկին, որ մենք լավ ազգ ենք, մեզ ցեղասպանել են, այլ մեր երկրում ունենանք այնպիսի պայմաններ, որ ներդրողը, ուսումնասիրելով մեր երկրի տնտեսական ցուցիչները, որոշում կայացնի Հայաստանում ներդրում կատարել», կարծում է Եղիազարյանն ու ավելացնում՝ տեսականից գործնականի անցնել է պետք։ Վերջինս հավատում է, որ մի օր Հայաստանը գործի կդնի իր ողջ ներուժը և աշխարհին հայտնի Սիլիկոնյան հովիտի փոխարեն աշխարհի գործարարները կկենտրոնանան Հայաստանում, բայց մինչ այդ Հայաստանը շատ անելիք ունի։

Share