Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ. Դասընթաց՝ Գյումրիի նոր ավտոմաքսատան մասնագետների պատրաստման համար. դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 15-ն է

ՊԵԿ-ը հիշեցնում է Շիրակի մարզում կառուցվող ԱՏԳ սպասարկման կենտրոնում համապատասխան մասնագետների պատրաստման համար նախապատրաստական դասընթացի վերաբերյալ

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն օգոստոսի 15-ն է

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ Շիրակի մարզում կառուցվող ԱՏԳ սպասարկման կենտրոնում ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների հետ կապված որոշ գործառնություններ իրականացնող մասնագետների պատրաստման համար ՊԵԿ Ուսումնական կենտրոնը օգոստոսի 20-ից կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթաց:   Մասնակցել ցանկացողներն Ուսումնական կենտրոնի էլեկտրոնային փոստին (trainingcenter@taxservice.am) անհրաժեշտ փաստաթղթերը (ինքնակենսագրական (CV), անձնագրի լուսապատճեն (scan) և դիպլոմի լուսապատճեն (scan) ) կարող են ուղակել մինչև ս/թ օգոստոսի 15-ը:

Դասընթացին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող, ինչպես նաև անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն ունեցող ՀՀ քաղաքացիները:  Այն ներառում է ընդհանուր գիտելիքներ մաքսային գործի վերաբերյալ, ինչպես նաև գործնական մաս՝ մաքսային կետ-բաժնում:

Դասընթացը տեղի կունենա Գյումրի քաղաքում՝ Հովսեփյան 1 հասցեում:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ 011 801 071 կամ 060 544 988:

Share