Բաժին. Ֆինանսական

«Կոնվերս 25» ավանդի պայմանները դարձել են ավելի գրավիչ

Կոնվերս Բանկում երկարաձգել են «Կոնվերս 25» ակցիան: Դրա շրջանակում Բանկն առաջարկում է ներդնել նույնանուն շահավետ ավանդը Բանկում մինչև 2019թ դեկտեմբերի 30-ը՝ դրամային ավանդի համար առաջին տարվա ընթացքում մինչև 9.5%, իսկ դոլարային ավանդի համար՝ մինչև 5% տարեկան տոկոսադրույքով: Ներդրման երկրորդ տարում տոկոսադրույքը կաճի՝ կազմելով համապատասխանաբար՝ առավելագույնը 9.75% և 5.5%:

Տոկոսադրույքների առավելագույն շեմը հաշվարկվում է Բանկի Ինտերնետ բանկ, Մոբայլ Բանկ համակարգերով գումարի ներդրման դեպքում: Այլ եղանակով ավանդադրման համար կգործի 0.25%-ով ցածր տոկոսադրույք:

««Կոնվերս 25» ավանդատեսակը Բանկի կողմից գործարկվել է Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակում և այսօր հաճախորդների կողմից ամենապահանջված պրոդուկտներից է: Թվային հարթակներով ներդրման բարձր տոկոսադրույքի շնորհիվ վերջին շրջանում նկատվում է այդ եղանակով ավանդադրման ծավալների զգալի աճ: 2019թ ընթացքում Ինտերնետ Բանկ, Մոբայլ Բանկ համակարգերով ներդրվել է այս ավանդատեսակի պորտֆելի ընդհանուր ծավալի մոտ 20 տոկոսը: Ակնկալում ենք, որ գրավիչ պայմանների շնորհիվ պորտֆելի զգալի աճի միտումը կպահպանվի նաև առաջիկայում», – ասել են Կոնվերս Բանկում:

«Կոնվերս 25»-ը 25 ամիս ժամկետով ներդրվող ավանդը է: Դրա շրջանակներում Բանկը հաճախորդներին է առաջարկում գումարի ներդրման ճկուն և շահավետ պայմաններ։ Ընդ, որում, ավանդի գործողության երկրորդ տարվա ընթացքում վաղաժամկետ դադարեցման դեպքում հաճախորդը պահպանում է տոկոսագումարը՝ հաշվարկված ավանդի առաջին տարվա տոկոսադրույքով: Իսկ ավանդի ողջ ընթացքում հաճախորդը հնարավորություն ունի մայր գումարից մասնակի ելքագրումներ կատարել:

«Կոնվերս 25» այլ առավելություններին կարող եք ծանոթանալ https://www.conversebank.am/hy/converse25/ հղումով:

Share