Բաժին. Ֆինանսական

Ամերիաբանկի 250 քարտապան շահեց սեպտեմբերի 5-ին կայանալիք Հայաստան – Իտալիա ֆուտբոլային խաղի տոմս

Ամերիաբանկի Visa classic և Visa gold 250 քարտապան՝ կատարելով 15 անկանխիկ գործարք նվազագույնը 10 հազար ՀՀ դրամ արժեքով՝ շահել է Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղի երկուական տոմս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խաղարկությունը տևել է հունիսի 13-օգոստոսի 13-ը:

«Վիզա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք արշավ՝ ուղղված՝ քարտերով անկանխիկ գործարքների խթանմանը, որը տևել է 2 ամիս: Հույս ունենք, որ այս քայլով կկարողանանք նպաստել մեր հավաքականի հաղթանակին»,- ասաց «Ամերիաբանկ»-ի անհատական բանկային ծառայությունների և քարտերի վարչության ղեկավար Էլեն Դանիելյանը և հավելեց, որ անկանխիկ գործարքների խթանելը մշտապես եղել է Ամերիաբանկի ուշադրության կենտրոնում:

Որպես արդյունք Դանիելյանը նշեց, որ  Ամերիաբանկի քարտերով անկանխիկ գործարքները գերազանցում են համակարգի նմանատիպ ցուցանիշները:

«Ամերիաբանկի քարտապանների գործարքների 58 տոկոսն իրականացվում է անկանխիկ, մինչդեռ ընդհանուր համակարգի ցուցանիշը 42.7 տոկոս է»,- ընդգծեց բանկի անհատական բանկային ծառայությունների և քարտերի վարչության ղեկավարը: 

Share