ԱԳԲԱ Լիզինգի ֆինանսավորմամբ Սոլարոն ընկերությունը կյանքի կոչեց հերթական արևային նախագիծը ՀԱԷԿՇԻՆ շինարարական ընկերության համար համար:
564 արևային վահանակների շնորհիվ ջերմոցային գազերի արտանետումը մթնոլորտ տարեկան կնվազի 132 տոննայով, որի արդյունքում կխնայվի 800 ծառ
ԱԳԲԱ Լիզինգը առաջին գրանցված մասնագիտացված լիզինգային ընկերությունն է ՀՀ-ում, որը հիմնադրվել է 2003թ. մարտի 30-ին: Լիզինգը, լինելով կարևոր ֆինանսական գործիք՝ տնտեսության զարգացման գործում, դեռ հասանելի չէր հայ գործարարներին: Հաշվի առնելով տվյալ ֆինանսավորման ներդրման անհրաժեշտությունը և զարգացման նախադրյալները՝ որոշում է կայացվում իրականացնել հսկայական հետազոտական աշխատանք՝ բացահայտելով վերափոխման կարիք ունեցող օրենսդրական դաշտը:
ՀԱԷԿՇԻՆ-ը հանդիսանում է հանրապետության խոշոր շինարարական ընկերություններից մեկը: ՀԱԷԿՇԻՆ-ի աշխատանքներն ընդգրկում են շինարարության` էներգետիկ, քաղաքաշինական, հիդրոտեխնիկական և արդյունաբերական ոլորտները: Վերջին տասը տարիների ընթացքում ՀՀ-ում ընկերությունն իրագործել է ռազմավարական և տարաբնույթ նշանակության կարևորագույն կառույցների շինարարություն, մասնավորապես կառուցվել է մոտ 250 օբյեկտ, այդ թվում` ավելի քան 10 խոշոր հիդրոտեխնիկական, 20 արդյունաբերական, 25 էներգետիկ և ավելի քան 160 քաղաքացիական օբյեկտներ: