Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 17/09/19

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում սեպտեմբերի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 4.85%-ով և կազմել 59.01 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 5.68%-ով և կազմել 64.39 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում սեպտեմբերի 17-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.33%-ով և կազմել 1510.50 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.67%-ով և կազմել 18.03 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.30%-ով և կազմել 942.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) սեպտեմբերի 17-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.17%-ով և կազմել 1805.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.20%-ով և կազմել 5907.50 դոլար, կապարի գինն աճել է 0.43%-ով և կազմել 2114.00 դոլար, նիկելի գինը նվազել է 2.38%-ով և կազմել 17205.00 դոլար, անագի գինը նվազել է 3.01%-ով և կազմել 16755.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.50%-ով և կազմել 2392.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.43%-ով և կազմել 26081.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 37000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.13%-ով և կազմել 27110.80 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.26%-ով և կազմել 3005.70 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.40%-ով և կազմել 8186.02 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.06%-ով և կազմել 12372.61 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.24%-ով և կազմել 5615.51 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.01%-ով և կազմել 7320.40 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.05%-ով և կազմել 1381.50 կետ:

Share