Categories: Ֆինանսական

ՊԵԿ. Շոու-բիզնեսի ներկայացուցիչը չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ. դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկի նկատմամբ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, բազմիցս հորդորել է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում, հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Սակայն մինչ օրս կան անձինք, ովքեր չարձագանքելով կոմիտեի կոչին՝ չեն հայտարարագրել եկամուտները և չեն վճարել հարկերը:

Նման իրավիճակում Պետական եկամուտների կոմիտեի ստորաբաժանումների կողմից իրականացվել են հարկային հսկողության միջոցառումներ: Պարզվել է, որ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներից մեկը 2017-2019 թվականների ընթացքում ունենալով շուրջ 384 միլիոն 600 հազար ՀՀ դրամի ձեռնարկատիրական եկամուտ` չի հայտարարագրել այն, ինչի արդյունքում ՀՀ պետական բյուջե չի վճարել ավելի քան 21 միլիոն դրամ հարկ:

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 10 բաժնում նախապատրաստված նյութերով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողներին հայտարարագրել սեփական եկամուտները և Հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում վճարել հարկերը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Share

Վիվա-ՄՏՍ-ը վաճառքի չի հանվել

Հուլիսի 10-ին «Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ «Վիվա-ՄՏՍ» հեռահաղորդակցական օպերատորը ևս պատրաստվում է հանել վաճառքի իր բաժնետոմսերը։ «Բիզնես 24»-ի հարցմանն…

1 day ago

Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 31,392-ի (+489)

Հուլիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 31392 դեպք, որոնցից 19419-ն` առողջացած, 559-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ…

1 day ago

Ucom. թե շարժական, և թե ֆիքսված ծառայությունների տրամադրումը գրեթե ամբողջությամբ վերականգնված է

Ucom հեռահաղորդակցական օպերատորը տեղեկացրել է, որ երկու օր առաջ տեղի ունեցած վթարը գրեթե ամբողջությամբ վերացվել է. «Սիրելի՛ բաժանորդներ, Մենք խոստացել…

2 days ago

Կյանքից հեռացել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) մեծ ցավով տեղեկացնում է, որ այսօր՝ հուլիսի 10-ին, կյանքից հեռացավ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։…

2 days ago

Գյուղատնտեսական կոոպերատիվներին հանձնվել են համաֆինանսավորման հավաստագրերը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) տեղի է ունեցել գյուղատնտեսական կոոպերատիվներին տրամադրվող վարկի/լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերի համաֆինանսավորման/ համապարտության գործընթացի համար նախատեսված…

2 days ago

«Support Armenia Fund»-ը և Էկոնոմիկայի նախարարությունը կհամագործակցեն՝ խթանելու միկրոբիզնեսի վերականգնումը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր տեսազանգի միջոցով քննարկում է ունեցել «Support Armenia Fund» նախաձեռնող խմբի հետ։ Նախարարությունը կապ է…

2 days ago

TEAM.Telecom Armenia. Ստացվել են պետական հանձնաժողովների կողմից բոլոր անհրաժեշտ համաձայնությունները

Ուրախությամբ հայտնում ենք, որ այսօր` հուլիսի 10 ին, կայացած նիստում  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տվել է իր համաձայնությունը «ՎԵՈՆ…

2 days ago

ՍԱՏՄ տեսուչները կասեցրել են կրկնակի խախտումներ կատարած տնտեսավարողների գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, շարունակում է հետամուտ լինել ՀՀ պարետի որոշումների կատարմանը: Հանրապետությունում այսօր պարետի…

2 days ago

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 10/07/20

Հուլիսի 6-10-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 71,317,655 ԱՄՆ դոլար 484.23 դրամ…

2 days ago