Բաժին. Ֆինանսական

«Դեպի Հայք» հիմնադրամի երիտասարդ կամավորներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հյուրընկալել է աշխարհի մի շարք երկրներից ժամանած 21-ից 32 տարեկան 45 հայ երիտասարդ կամավորների: Զրուցելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ՝ երիտասարդները ծանոթացել են ընկերության հաջողության պատմությանը, հիմնարար արժեքներին, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարությանն ու Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի զարգացումներն:

Անմիջական հանդիպումն էլ ավելի է ոգևորել երիտասարդների՝ հայրենիքը և սեփական արմատները բացահայտելու ցանկությունը: Ռալֆ Յիրիկյանի հետ զրույցի ընթացքում նրանք նաև խորհուրդներ են ստացել բիզնեսի ճիշտ կառավարման գործիքների վերաբերյալ:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում և բարձր է գնահատում երիտասարդ սփյուռքահայ կամավորների՝ հայրենիք ացելելու որոշումը և Հայաստանի տարբեր մարզերում կամավորական տարբեր նախագծերի մասնակցելու պատրաստակամությունը: Պետք է հիշել, որ հաջողության հասնելու ուղին հեշտ չէ, սակայն հստակ նպատակներ, դրանց հասնելու համար քայլեր, համբերատարություն, պատասխանատվություն ու առողջ թիմ ունենալու դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Երիտասարդ կամավորները կիսել են իրենց տպավորությունները և պատմել Հայաստան այցելելու իրենց պատճառների մասին: Ոմանք ցանկացել են պարզապես ծանոթանալ հայկական մշակույթին, մյուսները սովորել հայերեն և ձեռք բերել փորձ իրենց հետաքրքրությունների ոլորտում, որոշներն էլ՝ մնալ և ապրել Հայաստանում և իրականացնել տարբեր ծրագրեր ու նախագծեր Հայաստանի համայնքներում:

Հանդիպումն ուղեկցվել է հետաքրքիր հարց ու պատասխանով, քննարկումներով և ավարտվել ընկերության գլխամասային գրասենյակով շրջայցով:

«Դեպի Հայք» հիմնադրամի իրականացվող ծրագրերի շրջանակում, ընդհանուր առմամբ՝ ՎիվաՍել-ՄՏՍ այցելել են երիտասարդների ավելի քան 25 խմբեր: «Դեպի Հայք» հիմնադրամը Հայաստանում գործում է 2004 թվականից ի վեր և արդեն ունեցել է 1900 մասնակից 50 տարբեր երկրներից:

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share