Բաժին. Ֆինանսական

Եղիշե Սողոմոնյան. Հանձնաժողովում հաշվապահական հաշվառման և աուդիտի մասին նախագծային քննարկումներ են ընթանում. տեսանյութ

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանի հետ զրուցել ենք, ֆինանսական ոլորտի, բյուջետային միջոցների, հանձնաժողովի աշխատանքների և ազգային արժույթի մասին։

Իհարկե, վերջին ժամանակներում քննարկվող ու մտահոգությունների տեղիք տված բանկային գաղտնիքի անձեռնմխելիությանն ուղղված հնարավոր սպառնալիքներից չխոսել ևս չէինք կարող։ Սողոմոնյանը շտապում է հանգստացնել՝ բանկային գաղտնիքը չի գաղտնազերծվելու։

«Ինֆորմացիան հասանելի է լինելու թչ թե ցանկացած քաղաքացու, այլ պետական որոշակի մարմինների, որոնք դա օգտագործելու են ըստ անհրաժեշտության՝ օրենքով սահմանված դեպքերում», – պարզաբանում է մասնագետ-պատգամավոր:

Share