Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 25/09/19

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում սեպտեմբերի 25-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.65%-ով և կազմել 56.57 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.32%-ով և կազմել 62.44 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում սեպտեմբերի 25-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 1.41%-ով և կազմել 1515.60 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 2.90%-ով և կազմել 18.06 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 2.26%-ով և կազմել 931.80 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) սեպտեմբերի 25-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.76%-ով և կազմել 1758.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.69%-ով և կազմել 5750.00 դոլար, կապարի գինն աճել է 0.31%-ով և կազմել 2075.50 դոլար, նիկելի գինը նվազել է 0.47%-ով և կազմել 17030.00 դոլար, անագի գինն աճել է 0.30%-ով և կազմել 16550.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.39%-ով և կազմել 2264.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 25970.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 38000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 25-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.61%-ով և կազմել 26970.71 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.62%-ով և կազմել 2984.87 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.05%-ով և կազմել 8077.38 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 25-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.59%-ով և կազմել 12234.18 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.79%-ով և կազմել 5583.80 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.02%-ով և կազմել 7289.99 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.35%-ով և կազմել 1354.01 կետ:

Share