Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Թողարկվել է «Կոմիտաս-150» արծաթե հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը սեպտեմբերի 26-ից շրջանառության մեջ է դրել «Կոմիտաս-150» արծաթե հուշադրամը:

«Կոմիտաս-150»

Դիմերեսին Կոմիտաս Վարդապետի գծանկարներն են, հատվածներ «Ազգային օրհներգ» առաջին տպագիր երգից (1891 թ.)` հայկական և եվրոպական նոտագրությամբ:

Դարձերեսին Կոմիտաս Վարդապետի դիմապատկերն է, Գևորգյան հոգևոր ճեմարանի շենքի (ճարտարապետ` Հ. Աբգարյան) ուրվագիծը, կռունկի, հայկական և եվրոպական նոտաների ոճավորված պատկերներ:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը՝ 1000 դրամ

Մետաղը և հարգը՝ արծաթ 925

Քաշը՝ 33,6 գ

Տրամագիծը՝ 40,0 մմ

Որակը՝ պրուֆ

Դրամաշուրթը՝ ատամնավոր

Տպաքանակը՝ 500 հատ

Էսքիզների հեղինակներ` Վարդան Վարդանյան (դիմերես) և Էդուարդ Կուրղինյան (դարձերես):

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Share