Բաժին. Ֆինանսական

Տիգրան Ուլիխանյան. Առաջնային խնդիրը ոչ ֆինանսական ցուցանիշների ճշգրիտ մշակումն է

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանին ԱԺ-ի միջանցքում հանդիպեցինք. աշխատասենյակում գրեթե չի լինում։ Գործընկերների աշխատասենյակից աշխատասենյակ է մտնում նոր նախագծերն ու մտքերը քննարկելու, ձևակերպելու։ Ուլիխանյանը երազանքի Հայաստանի իր տեսլականն ունի՝ ուժեղ, անվտանգ, ապահով ու երջանիկ պետություն ունենալու ճանապարհին պատգամավորը կարևորում է ոչ թե շատ, այլ արդյունավետ աշխատանքը։ Ֆինանսիստ-տնտեսագետն արդյունավետությունը կարևորում է նաև բյուջետային ծախսերի համատեքստում։ Տիգրան Ուլիխանյանը վստահեցնում է՝ բյուջեից ոչ մի կոպեկ ինքնանպատակ չի վատնվլու։ Ուլիխանյանի խոսքով՝ որպես փաստ արդեն արձանագրված է, որ ՀՀ բյուջեն պետք է լինի ծրագրային, բայց այդ ուղղությամբ դեռ շատ անելիքներ կան։

«Ծրագրային բյուջետավորման ամբողջական համակարգ ներդնելու համար կարծում եմ՝ առնվազն 3-4 տարվա գործ կա։ Առաջնային խնդիրը ոչ ֆինանսական ցուցանիշների ճշգրիտ մշակումն է։ Ամեն օր մենք աշխատում ենք այս ուղղությամբ», – ասում է պատգամավորն ու հավելում՝ դա արդյունավետության չափման կարևոր գործիք է։

Share