Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 01/10/19

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հոկտեմբերի 1-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.61%-ով և կազմել 54.21 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.69%-ով և կազմել 59.29 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում հոկտեմբերի 1-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.90%-ով և կազմել 1483.30 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.71%-ով և կազմել 17.27 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.86%-ով և կազմել 877.60 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հոկտեմբերի 1-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.63%-ով և կազմել 1722.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.31%-ով և կազմել 5761.00 դոլար, կապարի գինն աճել է 0.87%-ով և կազմել 2095.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.26%-ով և կազմել 17375.00 դոլար, անագի գինը նվազել է 1.50%-ով և կազմել 16080.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.07%-ով և կազմել 2322.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 25970.00 դոլար, կոբալտի գինը նվազել է 2.67%-ով և կազմել 36500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 1-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.28%-ով և կազմել 26573.04 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.23%-ով և կազմել 2940.25 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.13%-ով և կազմել 7908.68 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 1-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.32%-ով և կազմել 12263.83 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.41%-ով և կազմել 5597.63 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.65%-ով և կազմել 7360.32 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.34%-ով և կազմել 1329.37 կետ:

Share