Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Թողարկվել է «Կովկասյան ընձառյուծի տարի» արծաթե հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը հոկտեմբերի 2-ից շրջանառության մեջ է դրել «Կովկասյան ընձառյուծի տարի» արծաթե հուշադրամը:

«Կովկասյան ընձառյուծի տարի»

Դիմերեսին ՀՀ զինանշանն է և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համայնապատկերը:

Դարձերեսին կովկասյան ընձառյուծի պատկերն է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոնին և «Panthera Pardus Ciscaucasica» գրառումը:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը` 1000 դրամ

Մետաղը և հարգը` արծաթ 925

Քաշը` 33,6 գ

Տրամագիծը` 40,0 մմ

Որակը` պրուֆ

Դրամաշուրթը` ատամնավոր

Տպաքանակը` 700 հատ

Էսքիզների հեղինակ` Արամ Ուռուտյան:

Հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

Share