Բաժին. Ֆինանսական

Անդրանիկ Հովհաննիսյան. Հայաստանը Ղազախստանի համար գրավիչ է բարձր տեխնոլոգիաների համար. տեսանյութ

Ղազախստանի հարցերով փորձագետ Անդրանիկ Հովհաննւսյանի հետ զրուցել ենք Հայաստան-Ղազախստան տնտեսաքաղաքական հարաբերությունների և երկու պետությունների տնտեսական ներուժի մասին։

Մասնագետի դիտարկմամբ՝ հայ-ղազական տնտեսական գործընկերությունն ակտիվացել է 2013-ից սկսած՝ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված։ Հովհաննիսյանը նկատում է՝ Ղազախստանը մինչ այս մեզ առաջարկել է գազ և ցորեն, բայց ռուսական առաջարկն առավել մատչելի է եղել, ուստի երկու դեպքում էլ ղազախականը փոխարինել ենք ռուսականով։ Առայժմ հայ-ղազախական հարաբերությունները կայուն զարգացման փուլում են, առայժմ փոքր քայլերով։

Ի դեպ, Ղազախստանը հետաքրքրված է Հայաստանի բարձր տեխնոլոգիաներով։ Այս պահին Հայաստանի տեխնոփորձը լրջագույնս ուսումնասիրվում է Ղազախստանի կողմից։

Share