Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 03/10/19

Նավթի գներ

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հոկտեմբերի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.36%-ով և կազմել 52.65 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.29%-ով և կազմել 57.93 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հոկտեմբերի 3-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.74%-ով և կազմել 1515.80 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.23%-ով և կազմել 17.67 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.08%-ով և կազմել 892.90 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հոկտեմբերի 3-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.47%-ով և կազմել 1711.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.09%-ով և կազմել 5657.00 դոլար, կապարի գինն աճել է 0.77%-ով և կազմել 2106.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.69%-ով և կազմել 17610.00 դոլար, անագի գինն աճել է 0.76%-ով և կազմել 16475.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.26%-ով և կազմել 2279.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.60%-ով և կազմել 25640.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 36500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.47%-ով և կազմել 26201.04 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.80%-ով և կազմել 2910.63 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.12%-ով և կազմել 7872.26 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 11925.25 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.30%-ով և կազմել 5438.77 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.63%-ով և կազմել 7077.64 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.51%-ով և կազմել 1307.01 կետ:

Share