Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 04/10/2019

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 04-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD` Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 112,854,125 ԱՄՆ դոլար 475.36 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 119,831,216 ԱՄՆ դոլար 476.70 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 23,600,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 476.54 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR` Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 17,430,515 եվրո 517.69 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 27,991,771 եվրո 521.33 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB` Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 2,678,264,706 ՌԴ ռուբլի 7.31 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 783,845,189 ՌԴ ռուբլի 7.37 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Սեպտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել 70.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 44.2 մլն ԱՄՆ դոլար:

Share