Բաժին. Ֆինանսական

Նիկոլ Փաշինյան. 85 մլն-ով ավելի ՀԴՄ կտրոն է տպագրվել

Հայաստանի Հանրապետությունում 2019 թ. առաջին 10 ամիսների ընթացքում 85 միլիոնով ավելի ՀԴՄ կտրոն է տպագրվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Այս մասին հոկտեմբերի 9-ին «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. Ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2019 թ. առաջին 8 ամիսների տվյալներով, նախորդ տարվա համեմատ, մենք 75 մլն հատ ավելի տպված ՀԴՄ կտրոն ունենք: 10 ամիսների տվյալներով այդ թիվն արդեն հասել է 85 միլիոնի»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը կարևորեց այն հանգամանքը, որ համեմատություններն արդեն կարողանում են կատարել ետհեղափոխական ժամանակահատվածի կտրվածքով:

Share