Բաժին. Ֆինանսական

Մարինե Գյումուշյան․ Վստահ եմ՝ այսպիսի միջոցառումներին Ինեկոբանկին շատ եք հանդիպելու

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն WCIT 2019-ի ինովացիոն գործընկերն է։ Բանկի աշխատակազմի համար սա նոր միջազգային գործընկերներ գտնելու, փորձի փոխանակման հրաշալի առիթ էր։ Դրանով բանկի աշխատակազմը փորձում է հաճախորդների սպասարկման ոլորտ ներմուծել նոր՝ առավել արագ, առավել հարմարավետ, առավել արդյունավետ ու նորարարական մեթոդներ։

Հիշեցնենք՝ այս տարի Ինեկոբանկը ՍՍՍ-ի գլխավոր հովանավորն  էր, այս օրերին էլ մասնակցել է ԴիջիԹեք էքսպոյին, զուգահեռաբար WCIT2019-ին։

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ի ռեգիոնալ մենեջերի տեղակալ Մարինե Գյումուշյանը վստահեցնում է՝ այսպիսի միջոցառումներին մասնակցելն ինքնատպատակ չէ. Հայաստանի ֆինթեք առաջատարի համար սրանք նախևառաջ փորձի փոխանակման և նոր՝ առավել արդյունավետ լուծումներ գտնելու հարթակներ են։

Share