Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 11/10/2019

Հոկտեմբերի  14-ից հոկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է  99,056,956 ԱՄՆ դոլար 475.78 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 94,568,805 ԱՄՆ դոլար 477.23 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 7,700,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 476.61 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 26,879,972 եվրո 524.05 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  17,609,702 եվրո 527.90 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 2,408,310,270 ՌԴ ռուբլի 7.39 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,003,300,685 ՌԴ ռուբլի 7.45 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հոկտեմբերի 7-ից հոկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 84,5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 35,7 մլն ԱՄՆ դոլար:

Share