Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 22/10/19

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 22-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.36 դրամով և կազմել 475.96 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.59 դրամով և կազմել 530.36 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 7.48 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.75 դրամով և կազմել 615.51 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 33.53 դրամով և կազմել 22825.93 դրամ: Արծաթի գինն աճել է 4.00 դրամով և կազմել 271.24 դրամ: Պլատինի գինն աճել է 126.90 դրամով և կազմել 13695.71 դրամ:

Share