Բաժին. Ֆինանսական

«Անասնապահության ոլորտի ապահովագրության ներդրում» թեմայով հանդիպում-քննարկում Կենտրոնական բանկում

2019 թվականի հոկտեմբերի 22–ին Կենտրոնական բանկում հայ-գերմանական համագործակցության շրջանակներում տեղի ունեցավ «Անասնապահության ոլորտի ապահովագրության ներդրում» թեմայով հանդիպում-քննարկում, որը կազմակերպվել էր Կենտրոանական բանկի կողմից, KfW գերմանական զարգացման բանկի և Գյուղատնեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալության աջակցությամբ: Ներկա են գտնվել նաև կառավարության ներկայացուցիչներ, Գյուղատնեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալությունը, ապահովագրական ընկերությունների ղեկավարներ և անասնապահության ոլորտի ներկայացուցիչներ: Հանդիպման հիմնական նպատակն էր` անասնապահության ապահովագրության ոլորտի միջազգային լավագույն մասնագետների միջոցով պարզել Հայաստանի Հանրապետությունում անասնապահության ապահովագրության ներդրման հնարավորությունները։ Քննարկվեցին մի շարք հարցեր, հնչեցին առաջարկություններ հետագա քայլերի վերաբերյալ։

Share