Բաժին. Ֆինանսական

Օրենքի նախագիծ. Երևանում գործող 10-ից ավել աշխատակից ունեցող ընկերությունները աշխատավարձերը պետք է վճարեն անկանխիկ եղանակով

Խորհրդարանականներն այսօր քննարկեցին պատգամավոր Գևորգ Պապոյանի՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Պապոյանն առաջարկում է, որ Երևանու գործող 10-ից ավել աշխատակից ունեցող ընկերություններն աշխատավարձերը վճարեն անկանխիկ: Նախագծի քննարկումները բուռն ընթացք ստացան: Պատգամավոր Արտակ Մանուկյանն առարկություններ ուներ. նախ, իսկ ինչ եթե տարվա ընթացքում ընկերության աշխատակիցների թիվը փոխվի, երկրորդ՝ ինչու առանձին չափորոշիչներ սահմանաել մարզերի և Երևանի համար: Մանուկյանի կարծիքով, եթե դրանք չեն հիմնավորվում արդյունավետությամբ, ապա դրվագային լուծումներ են: Պապոյանը խնդրեց գործընկերներին առաջարկներով հանդես գալ սկզբնական փուլում, ոչ թե վերջում:

Օրենքն ուժի մեջ կմտնի 2020թ. հունվարի 1-ից:

Share