Բաժին. Ֆինանսական

Խնայողությունների համաշխարհային օրվա կապակցությամբ հայաստանի բանկերի միությունում կազմակերպվել է մրցանակների հանձնման արարողություն

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ իրականացվող «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» խորագրով միջոցառումների ծրագրի շրջանակներում, Խնայողությունների համաշխարհային օրվա կապակցությամբ, տեղի է ունեցել մրցանակների հանձնման արարողություն:

Հանդիսավոր արարողության բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Ս. Սարգսյանն՝ ընդգծելով Խնայողությունների համաշխարհային օրվա առիթով կազմակերպվող տարաբնույթ միջոցառումների կարևորությունները, ինչպես նաև տվյալ ասպարեզում հանրության ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների անհրաժեշտությունը:

Հայաստանի բանկերի միության կողմից մրցանակներ են հանձնվել նախապես հայտարարված «Բիզնես-պլանի կազմում» թեմայով մրցույթում, գնահատող հանձնախբի որոշմամբ, հաղթող ճանաչված ուսանողներին (Գևորգ Խաչատրյան- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղ, Հրաչյա Զաքարյան- Երևանի պետական համալսարան, Տիգրան Մանուկյան-Հայաստանի Ամերիկյան համալսարան) և «Ապագայի բանկն՝ իմ պատկերացմամբ» խորագրով շարադրությունների մրցույթին լավագույն մասնակցություն ունեցած աշակերտին (Հասմիկ Այվազյան-Շիրակի մարզի Սառնաղբյուրի միջնակարգ դպրոց):

Այնուհետև տարբեր անվանակարգերում հուշանվերներ են հանձնվել «Բիզնես-պլանի կազմում» թեմայով մրցույթի որոշ մասնակիցների:

Հանդիսավոր միջոցառման շրջանակներում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հ. Հարությունյանի կողմից մրցանակ է հանձնվել հիմնադրամի կողմից անցկացված ինֆոգրաֆիկ աշխատանքների «Խնայում եմ՝ հանուն…» թեմայով մրցույթում հաղթող աշակերտին (Արեգ Վարդանյան-Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց):

Share