Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 01/11/2019

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 01-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 110,523,349 ԱՄՆ դոլար 475.32 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 125,024,281 ԱՄՆ դոլար 476.79 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 23,800,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 476.62 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 21,752,506 եվրո 526.84 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 27,135,867 եվրո 530․48 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,883,042,039 ՌԴ ռուբլի 7.41 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 898,478,565 ՌԴ ռուբլի 7.49 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հոկտեմբերի 21-ից հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 66.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 27.3 մլն ԱՄՆ դոլար:

Share