Բաժին. Ֆինանսական

Ամերիաբանկ. iPhone X սմարթֆոն շահելու հնարավորություն

Ամերիաբանկը սիրով մեկնարկում է «Սմարթ հաշիվ՝ սմարթ հեռախոս» գովազդային արշավը: Արշավի շրջանակում  այն հաճախորդները, ովքեր ս.թ. նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 3-ը  ներառյալ կբացեն «Սմարթ» հաշիվ Ամերիաբանկում և կմասնակցեն գովազդային վիճակախաղին, կստանան հնարավորություն շահելու IPhone X սմարթֆոն: Նշված ժամանակահատվածում «Սմարթ» հաշիվ բացած բոլոր հաճախորդներին մինչև դեկտեմբերի 10-ը SMS հաղորդագրությամբ կուղարկվի հերթական համար, և ս.թ. դեկտեմբերի 11-ին կայանալիք վիճակահանության արդյունքում կընտրվի երջանիկ հաղթողը:

Հաղթող մասնակցի հերթական համարը կհրապարակվի Բանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում, հաղթող հաճախորդի հետ կապ կհաստատվի Բանկում գրանցված հեռախոսահամարով և/կամ էլ. փոստով:

Գովազդային արշավի շրջանակում հաշիվ բացած բոլոր հաճախորդները կստանան MasterCard Gold վճարային քարտ՝ անվճար սպասարկմամբ:

Գովազդային վիճակախաղի ամբողջական պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` այստեղ:

Share