Բաժին. Ֆինանսական

ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ Մենեջմենթ. Ամունդին գրանցում է նոր ռեկորդներ

Չնայած դեռևս անորոշ ու անբարենպաստ համաշխարհային միջավայրին՝ 2019թ. 3-րդ եռամսյակում գրանցվեց ռեկորդային առաջընթաց: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացել է ԱՄՈւՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ Մենեջմենթից։

Այս հինգշաբթի՝ հոկտեմբերի 31-ին, Ամունդի-ԱԿԲԱ-ի գլխավոր բաժնետեր, ֆրանսիական Ամունդին հրապարակեց ֆինանսական արդյունքները, որոնք վկայում են 2019թ. առաջին 9 ամիսների ընթացքում գրանցած դինամիկ աճի մասին:

Այսպիսով, 2019թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ Ամունդիի կառավարման ներքո գտնվող ակտիվները կազմում են 1.563 տրիլիոն եվրո (աճը միայն երրորդ եռամսյակում կազմում է 5.1%)՝ պայմանավորված նաև 2019թ. առաջին 9 ամիսների ընթացքում 31 միլիարդ եվրոյի զուտ դրամական մուտքերով:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելեք https://bit.ly/330nHO8

Share