Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարություն. ՀՀ կառավարության պարտքը գնահատվում է ցածր ռիսկային

ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է ՀՀ կառավարության պարտքի կայունության 2019թ-ի վերլուծությունն ամփոփող աշխատանքային փաստաթուղթը: Դրա շրջանակներում մասնագետների կողմից իրականացվել են կառավարության պարտքի կայունության բազմակողմանի գնահատումներ և դրան սպառնացող ռիսկերի վերլուծություններ:

Վերլուծության արդյունքները ցույց են տվել հետևյալը՝

Ընդհանուր առմամբ ՀՀ կառավարության պարտքը կայուն է և գտնվում է կառավարելիության տիրույթում: Այդ հարցում առանցքային դերակատարում ունի հարկաբյուջետային կանոնների նոր համակարգի վրա խարսխված պարտքի բեռի նվազեցման քաղաքականությունը:

ՀՀ կառավարության պարտքը միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությամբ (Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից մշակած) գնահատվում է ցածր ռիսկային:

ՀՀ կառավարության պարտքի կառուցվածքում արտարժութային պարտքի և ոչ ռեզիդենտների նկատմամբ պարտքի մասնաբաժինները գնահատվում են  ռիսկային, միևնույն ժամանակ կառավարելի:

ՀՀ կառավարության հարկաբյուջետային քաղաքականության ռազմավարական փաստաթղթերով ծրագրված միջոցառումների իրականացումը կնպաստի պարտքի կայունության ռիսկերի մեղմմանը:

Վերլուծությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ

Share