Բաժին. Ֆինանսական

Պետական բյուջեի եկամուտները 10 ամսում ավելացել են 20%-ով

ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2019-ի հունվար-հոկտեմբերին 2018-ի համեմատ ավելացել են 20%-ով, իսկ 2017-ի համեմատ՝ 32%-ով: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից:

Պետական բյուջեի եկամուտները 2019-ի հունվար- հոկտեմբերին կազմել են 1 տրլն 197 մլրդ դրամ: 2019-ի համար պետբյուջեով եկամուտների գծով հաստատվել էր 1 տրլն 496 մլրդ 463 մլն 122.3 հազար դրամ:

Պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների և պետական տուրքի ընդհանուր ծավալը կազմել է 1 տրլն 196.7 մլրդ դրամ:

2018-ի հունվար-հոկտեմբերին  պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրլն 1 մլրդ դրամ, 2017-ին նույն ժամանակում՝ 907 մլրդ դրամ:

Share