Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 26/11/19

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում նոյեմբերի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.52%-ով և կազմել 58.25 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.74%-ով և կազմել 64.11 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում նոյեմբերի 26-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.34%-ով և կազմել 1459.30 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.01%-ով և կազմել 17.01 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.68%-ով և կազմել 907.10 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) նոյեմբերի 26-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.23%-ով և կազմել 1742.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.36%-ով և կազմել 5872.00 դոլար, կապարի գինը նվազել է 2.31%-ով և կազմել 1920.50 դոլար, նիկելի գինը չի փոխվել և կրկին կազմել է 14450.00 դոլար, անագի գինը նվազել է 0.15%-ով և կազմել 16375.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.79%-ով և կազմել 2273.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 4.30%-ով և կազմել 19621.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 36500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում նոյեմբերի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.20%-ով և կազմել 28121.68 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.22%-ով և կազմել 3140.52 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.18%-ով և կազմել 8647.93 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում նոյեմբերի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.08%-ով և կազմել 13236.42 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.08%-ով և կազմել 5929.62 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.09%-ով և կազմել 7403.14 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.94%-ով և կազմել 1440.95 կետ:

Share