Բաժին. Ֆինանսական

Ստորագրվել է «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Բ» դրամաշնորհային համաձայնագիր

Հայաստանի Հանրապետության, Գյումրու քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել է «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Բ» դրամաշնորհային համաձայնագիր:

Կնքված համաձայնագրով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի Հանրապետությանն է տրամադրում 2.65 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհ, որն ուղղվելու է Գյումրի քաղաքում ընտրված ճանապարհների վերակառուցմանը, մայթերի և ջրահեռացման ցանցերի բարելավմանը, ճանապարհային անվտանգության աշխատանքների իրականացմանը, լուսադիոդային (LED) լուսատուների և փողոցային լուսավորության այլ սարքավորումների տեղադրմանը:

Նշենք, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Գյումրու ճանապարհային ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված աշխատանքների հիմնական ֆինանսավորողներից է: Այս նպատակով Բանկի կողմից ընդհանուր առմամբ հատկացվել են 14.6 մլն եվրո վարկային և 7.3 մլն եվրո դրամաշնորհային միջոցներ:

Share