Բաժին. Ֆինանսական

HSBC Հայաստանը` «Դրամական միջոցների կառավարման լավագույն բանկ» ըստ «Euromoney» ամսագրի

Ըստ հեղինակավոր «Euromoney» ամսագրի անցկացրած հարցման «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան) երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է «Դրամական միջոցների կառավարման լավագույն Բանկը Հայաստանում», ինչպես նաև առաջին անգամ արժանացել է «Դրամական միջոցների կառավարման ոլորտում լավագույն ծառայություններ մատուցող բանկ» մրցանակին:

«Euromoney» ամսագրի հարցմանը մասնակցել են դրամական միջոցների կառավարման և ֆինանսական շուկաների մասնագետներ, ինչպես նաև ֆինանսական փորձագետներ ամբողջ աշխարհից: Հարցվողներին առաջարկվել է գնահատել իրենց հետ համագործակցող ֆինանսական հաստատություններին, ինչպես նաև վերջիններիս կողմից մատուցվող դրամական միջոցների կառավարման ծառայությունների որակը:

«Euromoney» ամսագրի կողմից «Դրամական միջոցների կառավարման լավագույն բանկ» ճանաչվելը նախ և առաջ արտացոլում է մեր հաճախորդների վստահությունը HSBC  Հայաստանի նկատմամբ: «HSBC Հայաստանի կողմից միջազգային բարձր որակի բանկային պրոդուկտների տրամադրման, որակյալ ծառայությունների մատուցման և դրամական միջոցների կառավարման ծառայությունների գծով արհեստավարժ մասնագետների առօրյա աշխատանքի շնորհիվ մենք փորձում ենք լիովին բավարարել մեր հաճախորդների կարիքները: Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել շուկայում արդիական լուծումներ և բարձրորակ ծառայություններ առաջարկելու ուղղությամբ` մեր հաճախորդների վստահությունն արդարացնելու և սպասումները բավարարելու ու գերազանցելու մղումով»,-նշեց Կորպորատիվ ծառայությունների զարգացման և կառավարման վարչության ղեկավար Վարդան Շահբազյանը:

2018 թ.-ի հարցման ադյունքներով ևս HSBC Հայաստանը արժանացել էր «Դրամական միջոցների կառավարման լավագույն բանկը Հայաստանում» մրցանակին:

Բացի այդ, այս տարի, HSBC Բանկը 8-րդ անգամ անընդմեջ ճանաչվեց «Դրամական միջոցների կառավարման լավագույն բանկն աշխարհում»:

Հարցման արդյունքները վկայում են կորպորատիվ ծառայությունների ոլորտում HSBC Բանկի առաջատար դիրքի մասին ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում:

«Euromoney» ամսագրի հարցումն անցկացվել է 2019թ.-ի մարտի 28-ից մինչև 2019թ.-ի մայիսի 10-ը, որի ընթացքում ստացվել են 25,000 վավեր պատասխաններ:

———–

«Euromoney» ամսագիրը Euromoney Group-ի հայտնի հրատարակություն է, որն անցկացնում է ամենամյա հարցում-հետազոտություն` դասակարգելով դրամական միջոցների կառավարման ծառայությունների լավագույն մատակարարներին ամբողջ աշխարհում:

HSBC Խումբ HSBC Holdings plc-ը՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 65 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և հզոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2019թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել են 2,751 միլիարդ ԱՄՆ դոլար:

HSBC  Հայաստան «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարի: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 8 գրասենյակների և մոտ 392 աշխատակիցների միջոցով: 2018թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 268 միլիարդ ՀՀ դրամ ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը:

Share